Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում ադրբեջանական սեպտեմբերի ագրեսիայից հետո քաղաքացիական կյանքը վերականգնվում է:
Նշենք, որ Սոթքը ադրբեջանական ագրեսիայից ամենաշատ տուժած բնակավայրերից էր:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնեց, որ այս օրերին գյուղում իրավիճակը հանգիստ է.
«Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, կրակոցներ հնարավոր է լինեն, բայց մեզ մոտ չեն լսվում»,-վստահեցրեց նա:
Տարհանված բնակիչների մեծ մասն արդեն վերադարձել է գյուղ և շարունակում է իր առօրյա կյանքով ապրել: Սոթքի դպրոցը և մանկապարտեզը նույնպես նորմալ գործում են:
Թշնամու կրակոցների հետևանքով վնասվել էր գյուղի գազատար խողովակը և ողջ էլեկտրականությունը, որոնք, ինչպես Սևակ Խաչատրյանը հայտնեց, արդեն վերականգնվել են:
Սոթքի վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ թշնամու ագրեսիայից տուժած քաղաքացիներին գումարային փոխհատուցում է տրվել, որպեսզի նորոգեն իրենց բնակարանները.
«Ենթակառուցվածքները հենց հաջորդ օրը վերականգնվել են: Բնակարանների նորոգման գործընթացը դեռ ընթացքի մեջ է»,-ասաց Սևակ Խաչատրյանը: