|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը Կազան կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
Երկու երկրների վարչապետերը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Արծարծվել են ինչպես Անկախ պետությունների համագործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կազանում մասնակցում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: