|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հղել է իր հերթական տեսաուղերձը, որում դատապարտել է երկրի գործող իշխանություններին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Տեսաուղերձը տեղադրվել է «Յութուբ»-ում և, դատելով դրա գրությունից, արվել է Դոնի Ռոստովում` «ТАСС ТВ»-ի կողմից:
Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններին հաջորդեց արյունահեղություն: «Շատ վատ նշան է` նախագահի ճանապարհը սկսել արյունոտ, մահաբեր հրավառությամբ»,- ասել է Յանուկովիչը:
Նա իշխանություններին մեղադրել է հանցավոր հրամաններ տալու մեջ` ուղղված զենքի, ավիացիայի կիրառմամբ մարդկանց սպանելուն:
Նախկին նախագահը նաև հայտարարել է, որ իր հայրենակիցները զոհվում են «ժողովրդավարական երկրների որոշ ղեկավարների հավանությամբ»: