Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակակից աշխարհում ավտոմեքենա գնելը վաղուց արդեն ոչ թե ճոխություն է, այլ անհրաժեշտություն։ Մեծ ընտանիք, աշխատանք, գնումներ, քաղաքից դուրս ճանապարհորդություններ․․․ այս ամենը անհնարին է դառնում կամ էլ շատ անհարմար առանց ավտոմեքենայի։ Երբեմն էլ մեքենան հենց գումար աշխատելու միջոց է դառնում։
Եթե դուք նույնպես որոշել եք մեքենա ձեռք բերել, բայց դեռ չունեք բավականին դրամական միջոցներ ու խնայողություններ, ուրեմն Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպության առաջարկը հենց ձեզ համար է։
Մոգո-ն հիմնադրվել է 2017 թ․, գործում է 14 երկրներում՝ 3 մայրցամաքներում, և հանդիսանում է Հայաստանում ավտովարկավորման առաջատար կազմակերպություն։
Ընկերությունն ունի երեք մասնաճյուղ Երևանում և մեկական մասնաճյուղեր Գյումրիում և Վանաձորում։
Այն առաջարկում է հասանելի վարկեր հաճախորդներին, որոնք փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:
Կազմակերպությունը առանց ավելորդ թղթաբանության ու ժամանակ վատնելու տրամադրում է վարկեր ավտոմեքենայի գրավադրմամբ, ինչպես նաև վարկեր ավտոմեքենայի ձեռք բերման համար։
Մոգո-ն առաջարկում է 350.000 ՀՀ դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամ վարկեր՝ ցանկացած տարիքի, մոդելի և արտադրության ավտոմեքենա գնելու համար։ Վարկը հնարավոր է ստանալ մեկ օրում առանց կանխավճարի, մեքենայի արժեքի մինչև 100% չափով և մինչև 120 ամիս ժամկետով։
Մոգո ավտովարկերը հարմար են անգամ այն մարդկանց համար, որոնք որոշակիորեն վնասել են իրենց վարկային պատմությունը և հնարավորություն չունեն վարկ ստանալ այլ ֆինանսական կազմակերպություններից։
Եթե ցանկանում եք փոխարինել հասարակական տրանսպորտով հոգնեցուցիչ երթևեկությունները սեփական մեքենայով ճամփորդելու հաճույքի հետ, օգտվե՛ք Մոգո-ի ծառայություններից։
Մոգո-ն նաև առաջարկում է մեքենայի գրավով վարկեր, որոնք տրամադրվում են մեքենայի արժեքի մինչև 100% չափով։ Այս վարկատեսակը հարմար է այն մարդկանց համար, ում շտապ գումար է անհրաժեշտ, բայց չի ցանկանում վաճառել ավտոմեքենան։ Այս դեպքում հաճախորդը ստանում է գումարը առանց ավտոմեքենան վաճառելու և շարունակում վարել այն վարկը մարելու ընթացքում։
«Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։