Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ միայն հունվարի տոնական հանգստյան 11 օրը, այլեւ, առհասարակ, տարեկան այդքան ոչ աշխատանքային օրեր ունենալը աղքատ երկրի համար ճոխություն է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` խոսելով կառավարության սահմանած՝ Նոր տարվա տոնական օրերի մասին:
Պատգամավորը դժվարացավ պատասխանել, թե ինչու է կառավարությունը նման որոշում կայացրել աղքատ տնտեսություն ունեցող մեր երկրի համար: «Պետք է կառավարության անդամներին հարցնել, թե ինչու է այդպես»,- ասաց պատգամավորը:
Հակոբ Հակոբյանը փորձեց նաև որևէ դրական կողմ գտնել այդ որոշման մեջ` նշելով, որ, մյուս կողմից էլ, ձմեռային արձակուրդներին մարդիկ կարողացան մեկ շաբաթ հանգստանալ:
Ուշագրավ է, որ կառավարության այս որոշումը քննադատում է հենց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ էլ, անդրադառնալով հանգստյան օրերի` այսքան շատ լինելուն, նախկին վարչապետ, գործող պատգամավոր Հրանտ Բագրատյանը գրել էր, թե որքան «անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար» պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար մի աղքատ երկրում, որը գոյատեւելու խնդիր ունի և մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը:
Նշենք, որ այսօր էլ հայտնի դարձավ, որ, կառավարությունը որոշմամբ, հունվարին եւս չորս օր կհանգստանանք՝ հունվարի 28-ի՝ Հայոց բանակի օրվա հետ կապված: