կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 18:13
Քաղաքական

Փաշինյանն այսօր նենգափոխել է Վ. Մանուկյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին արված հայտարարության նպատակն ու բովանդակությունը. հայտարարություն

Փաշինյանն այսօր նենգափոխել է Վ. Մանուկյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին արված հայտարարության նպատակն ու բովանդակությունը. հայտարարություն
Հայրենիքի փրկության շարժումը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. 
 
Վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնող անձն այսօր բացահայտ ձևով նենգափոխել է Վազգեն Մանուկյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին արված հայտարարության նպատակն ու բովանդակությունը։
 
Կրկին հրապարակում ենք Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ վերահաստատելով, որ այն ունեցել է մեր երկրին սպառնացող խայտառակ պարտությունն ու սարսափելի աղետը կանխելու նպատակ։
 
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ արված 2020․ թ․ հոկտեմբերի 27-ին
 
«Հայրենակիցնե՛ր,
 
Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։
 
Վտանգված է ոչ միայն Արցախը,այլև Հայաստանը և հայության ապագան։
 
Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։
Ի՞նչ է պետք անել։
1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
 
2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։
 
Սա միակ փրկությունն է, հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»: