Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ավարտվեց Հայկ Հեքիմյանի կալանքի միջնորդության քննությունը: Դատարանը որոշումը վաղը, ժամը՝ 11:50-ին կհրապարակի, այս մասին Yerkir.am-ին ասաց Հայկ Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Մարտիրոսյանն է, ենթադրաբար, Հայկ Հեքիմյանի կալանավորման հարցը դատավոր Տաթևիկ Գրիգորյանից վերամակագրել Գագիկ Պողոսյանին։ Պաշտպանը բացարկի արդյունավետ իրականացման իրավունքից օգտվելու համար դիմել է Մնացական Մարտիրոսյանին՝ վերամակագրման պատճառները պարզելու և փաստաթղթեր ստանալու համար, թե արդյո՞ք մակագրման ընթացքում խախտումներ կան։
Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։
Տես նաև՝ Հայկ Հեքիմյանին կալանավորելու ո՛չ հիմք կա, ո՛չ պայման․ պաշտպան:
Մանրամասն՝ տեսանյութում․