կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-30 12:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հետ չե՛նք գնալու ու պատգամավորները շենք մտնելո՛ւ են․ Սաղաթելյանը՝ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ

Մենք շատ խաղաղ, քաղաքակիրթ ձևով եկել էինք Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև, առանց շենքը շրջափակելու, որը նախօրոք հայտարարել էինք, որ ոչ թե այդ նպատակով ենք այստեղ, այլ որ պարզենք, թե այս շենքում նստած նախարարները ինչ դիրքորոշում ունեն մեր ներկայացրած Հայտարարության մասին՝ ըստ  Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև, ուր փորձում էին մտնել ընդդիմադիր պատգամավորենրը, բայց ոստիկանները սադրանքներ հրահրեցին և սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։

«Նախարարները պետք է պարզ բացատրեն՝ ինչո՞ւ են իրենք կողմ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Հիմա թաքնվել են ոստիկանության շղթաների հետևում, տարբեր պատճառաբանություններով պատգամավորների մուտքը արգելում են նախարարություն։ Մեկ անգամ ևս վերահաստատում ենք՝ մենք այստեղից չենք հեռանալու, մինչև այդ հանդիպումը տեղի չունենա»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Բոլոր սադրանքների պատասխանատվությունը մնալու նրանց վզին, ովքեր կազմակերպում են, ասաց նա, մենք հետ չենք գնալու ու պատգամավորները շենք մտնելու են։

Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին՝ գալ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։

Մանրամասն՝ տեսանյութում․