կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-29 16:59
Քաղաքական

Հավատում ենք ՀՅԴ Հայաստանի կազմակերպության ներուժին և վճռականությանը. Իրանի Հայ Դատի հանձնախմբեր

Հավատում ենք ՀՅԴ Հայաստանի կազմակերպության ներուժին և վճռականությանը. Իրանի Հայ Դատի հանձնախմբեր

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արատահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում Հայաստանը, քաղաքական զարգացումների բոլորովին նոր փուլ է թեւակոխելու: Ընտրութիւնների արդիւնքները վճռորոշ նշանակութիւն են ունենալու երկրի յետագայ զարգացման ընթացքի ու տեսլականի համար, յատկապէս եթէ հաշւի ենք առնում ներքին ու արտաքին տարաբնոյթ մարտահրաւէրները, որոնց դէմ յանդիման են կանգնած Հայաստանը, Արցախը եւ ողջ հայութիւնն այսօր:

Գիտակցելով պահի պատմական նշանակութիւնը եւ հաւատարիմ իր կոչմանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը որոշում է կայացրել մասնակցելու ընտրութիւններին: Երկրում առկայ սոցիալ-տնտեսական բարդագոյն խնդիրների կարգաւորման, անհրաժեշտ բարեփոխումների եւ իրական ժողովրդավարութեան կայացման, արդարութեան հաստատման, արտաքին մարտահրաւէրների յաղթահարման եւ ԼՂ հակամարտութեան հայանպաստ լուծման համար, ՀՅԴ-ն ներկայացրել է իր յստակ մօտեցումներն ու ծրագիրը, որը հիմնւած է զարգացող եւ անվտանգ Հայաստան ու Արցախ կառուցելու սկզբունքի վրայ:

Հաւատացած ենք, որ ՀՅԴ հայաստանեան կազմակերպութիւնն ունի անհրաժեշտ ներուժն ու վճռակամութիւնը ամբողջապէս ու լիարժէքօրէն իրականացնելու այդ ծրագիրը, ինչը միանշանակօրէն բխում է համայն հայութեան շահերից:

Առ այդ, Իրանի Հայ Դատի յանձանախմբերն իրենց լիարժէք աջակցութիւնն ու զօրակցութիւնն են յայտնում ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ին՝ դժւարին այս պայքարում, վստահ լինելով, որ նրանք արժանի են իրենց իսկ ընտրած պարատւորեցնող կարգախօսին. «Հաւատարիմ հողին ու հային»:

Իրանի Հայ Դատի յանձնախմբեր

29 նոյեմբերի 2018 թ.