Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ժողովուրդը դուրս գա փողոց, այս իշխանությունների ամենամեծ կտորը ականջը կմնա: Այսպես պատասխանեց ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այն հարցին, որ եթե ժողովուրդը դուրս գա փողոց, իշխանություններից մնացած ամենամեծ կտորը ո՞րը կլինի:
Նաիրա Զոհրաբյանը նախ նշեց, որ այս քառօրյայի հիմնական ինտրիգը գազային համաձայնագրերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկն էր ոչ իշխանական քաղաքական խմբակցությունների կողմից, որը բարեհաջող տապալեց քաղաքական մեծամասնությունը, որովհետև չուներ այդ հարցերի պատասխանները: Նրա խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ ընտրեց փախուստի մեթոդը՝ տապալելով այդ առաջարկը: «Հիմա ուզում են ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ, բայց եթե դա հերթական իմիտացիան է՝ գոլորշի բաց թողելու համար, ուրեմն կքննարկենք` միանա՞լ դրան, թե՞ ոչ: Մենք ամբիցիայի խնդիր չունենք, եթե ուզում են իրենք նույն նախաձեռնությամբ հանդես գալ, ուրեմն խնդիր չկա, մենք, հեղինակային անվանման հետ կապված, խնդիր չունենք, թող անգամ այն կոչվի «Հանրապետական կուսակցության գազի հանձնաժողով» կամ «Կոալիցիայի գազի հանձնաժողով»»,- ասաց նա ՝ հավելելով, որ երկիր դարձել է գազային կազմակերպության վասալ, ուստի դրանից հրատապ խնդիր այսօր չկա: Եվ եթե այդ խնդիրը քաղաքական մեծամասնության համար հրատապ խնդիր չէ, ուրեմն պատգամավորը լուրջ վերապահումներ ունի տվյալ կուսակցության գերակայության նկատմամբ:
Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ ԲՀԿ համագումարը կկայանա փետրվարի 20-ին: Հարցին՝ արդյո՞ք այդ համագումարին հրավիրվելու է Սերժ Սարգսյանը, նա պատասխանեց, որ ինքը համագումարի կազմակերպչական հարցերով չի զբաղվում: