Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մերժեց Գալեյանին կալանավորելու մասին միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Միաժամանակ ոչ իրավաչափ է համարել նաեւ ձերբակալությունը։
«Դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված բողոքը ձերբակալման իրավաչափության դեմ, ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, միաժամանակ մերժեց նաև քննիչի միջնորդությունը, ընդորում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Կալանքի միջնորդության դասագրքային քննություն տեղի ունեցավ շատ մանրակրկիտ, մանրամասն և օբյեկտիվ»,– ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությունից մի քանի րոպե անց Արթուր Գալեյանը ազատվեց դատարանի դահլիճից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բաում լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Շատ հույս ունենք, որ բոլորին այսպիսի արդարադատություն կմատուցեն։ Պայքարելու ենք հանուն մեր զոհված զինվորների, ես իրանց շիրիմին մեռնեմ»,– ասաց նա։