Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի այն ներկայացուցիչները, ովքեր այս օրերին գտնվում են Ստրասբուրգում, ԵԽԽՎ-ում ներկայացնելու են ոստիկանության և ակտիվիստների միջև այսօր կատարվածը: Ilur.am-ի հաղորդմամբ` այս մասին այսօր հայտարարել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ բերման ենթարկվածներից ամենահարցականը ակտիվիստ Նարեկ Հակոբյանի վիճակն է: Հնարավոր է՝ նրա նկատմամբ քրգործ հարուցվի, չնայած պատգամավորները ոստիկաններին հորդորել են ավելի չլարել իրավիճակը:
Հիշեցնենք, որ ոստիկաններն այսօր բռնությամբ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի մոտ ակցիա անցկացնող մի քանի տասնյակ ակտիվիստի:
Ոստիկանության բաժանմունքում ակտիվիստներին են այցելել պատգամավորներ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում