Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատախազության կարևոր գործերով քննության վարչության պետ Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների միջև եղած միջադեպին: Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը մտել էր Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ և պահանջում էր բացել պահարաններից մեկը, որտեղ նրա համոզմամբ, գտնվում են ցուցակներ և ընտրակաշառք: Այնտեղ ժամանած ոստիկանները բռնի ուժով դուրս են հանել Փոստանջյանին:
Սևակ Հովհաննիսյանի խոսքով` այդ տեսանյութից երեւում է, որ բռնի ուժի կիրառում չի գործադրվել: «Այնտեղ ընդամենը, եթե պետք է տեղի ունենար որոշակի դատավարական գործընթաց, ապա դա պետք է լիներ քրեական օրենսգրքի պահանջների պահպանմամբ»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:
Հարցին, թե արդյո՞ք իրավաչափ էին ոստիկանության գործողությունները, նա պատասխանեց. «Իհարկե, դրանք իրավաչափ էին: Եթե այդտեղ պետք է տեղի ունենային որոշակի դատավարական պրոցեսներ, ապա այս պարագայում, դա կլինի ԱԺ պատգամավոր, թե կլինի շարքային քաղաքացի, եթե իրավունք չունի ներկա գտնվելու, ուրեմն պետք է դուրս հրավիրվեր»: