կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 13:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին ուժով խցկում են ոստիկանական մեքենան առանց տարբերանշանի ոստիկանները

Օպերային հարակից տարածքում՝ Սայաթ-Նովա փողոցի վրա, առանց տարբերանշանի ու տարբեր համազգեստներով տասնյակ ոստիկաններ գրոհեցին խաղաղ քաղաքացիների վրա ու սկսեցին բերման ենթարկել՝ հայտնում է Yerkir.am-ը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նկարահանել է՝ ինչպես են նույն խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ ՀՅԴ անդամ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին, ոստիկաններն ուժով պարզապես խցկում ոստիկանական մեքենան ու բերման ենթարկում։

Մյուս պատգամավորների զգուշացմանը, որ իրավունք չունեն բերման ենթարկել ԱԺ պատգամավորի, քանի որ նա ունի անձեռնմխելիություն, ոստիկանները ցինիկաբար պատասխանեցին, որ ունեն իրավունք։ Տարածքում գտնվող իրավաբաններից մեկն ստիպված էր ոստիկանների բացատրել իրենց իրավունքները, որին նրանք տեղյակ չէին, բայց պատգամավորին արդեն տարել էին բաժին։

Ոստիկաններն այս գործողություններին իրականացնում էին առանց տարբերանշանի։

Մանրամասն՝ տեսանյութում․