|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի՝ անդամակցության վերաբերյալ հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին էական վնաս կհասցնի Հյուսիսային Եվրոպայի անվտանգությանը և ընդհանուր Եվրոպա մայրցամաքին»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:
Մայիսի 15-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։