Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «դատարկաբանություն» չի համարում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին խոսակցությունները, ուստի Ռուսաստանը համապատասխանաբար կհարմարեցնի իր անվտանգությունը:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու ծրագրի հետ կապված առաջարկին. այո, ես գիտեմ, տեսնում եմ մեր դիտորդների մեկնաբանությունները, տեսնում եմ մեր լրատվամիջոցների, մեր քաղաքական գործիչների արձագանքը: Բոլորը մի քիչ ծիծաղում են Զելենսկիի վրա, ասում են՝ այս ամենը դատարկաբանություն է, այստեղ ոչինչ չի լինի, և այլն: Ես այլ կարծիք ունեմ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման նախորդ երկու փուլերի ընթացքում Մոսկվայի բոլոր մտահոգություններն անտեսվել են: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցում կան պաշտոնական սահմանափակումներ, բայց երաշխիքներ չկան:
Ըստ Պուտինի՝ մեկ անգամ չէ, որ լսել է նախկին ամերիկացի ղեկավարներից, որ ՆԱՏՕ-ն բաց կազմակերպություն է, և որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ընտրելու իր անվտանգությունն ապահովելու ուղին: