կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-28 17:37
Իրավական

Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան
«Սիսական ջոկատի» հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործով նախաքննությունն ավարտվել է․ տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործով նախաքննությունն ավարտվել է։

Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։
 
Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք- ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։
 
Նախաքննության ավարտից հետո ծանոթանալով քրեական գործի նյութերին, դրանում չհայտնաբերելով Աշոտ Մինասյանի առնչությունը հանցանքին հասվաստող գեթ մեկ ապացույց, այսօր միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։