Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Սուզված նավի եւ իր գործունեությունը դադարեցրած բանկի ներառումը պատժամիջոցների ցուցակում վկայում է ԱՄՆ-ի անճարակության մասին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը` արձագանգելով ԱՄՆ-ի կողմից հրապարակված` հակաիրանական պատժամիջոցների թարմացված ցուցակին:
«Հոգեբանական գործողության շրջանակում, անճարակությունից ելնելով, ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակը լրացնելու նպատակով դրանում ներառել է 6 տարի առաջ լուծարված բանկ և նախորդ տարի սուզված նավ»,- գրել է Զարիֆը:
Նշենք, որ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների թարմացված ցուցակում ներառվել են «ԹԱԹ» բանկը, որը 6 տարի առաջ դադարեցրել է իր գործունեությունը, և հունվարի 6-ին Արևելաչինական ծովում սուզված «Սանչի» նավը: