Հայտնի ձայնագրության մասին մի քանի փաստ.
 
1. լսվում է 2 հոգու զրույց, որից մեկը կին է, մյուսը՝ Թոռնիկ անվամբ մի երիտասարդ(ինչպես պարզ է դառնում՝ Թոռնիկը Ագրարային համալսարանի Ուսխորհրդի նախագահն է՝ ոմն Թոռնիկ Ալիյան)
 
2. կանացի ձայնը խոսում է բացառապես շարժմանը մասնակցելու, շարժմանը ներգրավվելու մասին
 
3. Թոռնիկը անընդհատ խոսում է գումարի, այլ շահագրգռվածության մասին, ինչ-որ գումարների պահանջ է ներկայացնում և նշում, որ ամեն ինչ կարող է տեղի ունենալ բացառապես գումարով
 
4. կանացի ձայնը որևէ գումարային առաջարկ չի անում
 
5. արդյունքում՝ կալանավորվում են Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը
 
6. գումար շորթողի տպավորություն ստեղծող Թոռնիկի վերաբերյալ կալանքի կամ ձերբակալման մասին որևէ հայտարարություն չկա
 
7. 6-րդ կետից բխում է, որ Թոռնիկը գործուղված էր նման խոսակցություններ վարելու և ձայնագրություններ անելու
 
8. իմ ուսանողության տարիներին «թոռնիկները» կոնկրետ անուններով էին կոչվում(ոչ եթերային է) և նրանք իրենց թաղում և ուսումնական հաստատություններում համապատասխան վերաբերմունքի էին արժանանում
 
հ.գ. չէ, իրականում, մեր ուսանողության տարիներին աղջիկներին զապիս անող տղաներ չկային և ամբողջ ողբերգությունը ոչ թե ներկայիս կալանավորումներն են, այլ՝ արժեհամակարգի կորուստը(((
 
....ճանաչենք նրանց դեմքով...փոքր քաղաքում ենք ապրում...
 
 
Անահիտ Սարգսյան