Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 22-ին Yerkir.am-ին Վրաստանի գլխավոր դատախազության արտահանձնման հարցերով զբաղվող դեպարտամենտից հայտնել էին, որ սպասում են, որ արդարադատության նախարարը «մոտ օրերս» ստորագրի օֆշորային սկանդալից հայտնի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին որոշումը:
Երկու օր առաջ Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ մոտ օրերս արտահանձնումն, ի վերջո, տեղի կունենա, և ահա Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 03.06.2014թ. որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա.Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր 31.01.2014թ.-ին: Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2014թ. ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն էր ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն: Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ 15.04.2014թ. ամբողջովին բավարարել է Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը: