Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:
26 տարի առաջ մեր պատմության մեջ բացվեց մի նոր էջ` հռչակեցինք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ որոշումը փոխեց Հայաստանի ոչ միայն կարգավիճակը, այլեւ ճակատագիրը, որը միավորում է բոլորիս:
Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, եւ այդ գիտակցումով էլ, չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին, մենք կարողացել ենք պահպանել հիմնական արժեքը` պետական անկախությունը: Որպես քաղաքացի` մեզնից յուրաքանչյուրը պետության տերն է, իսկ տերը միշտ հոգ է տանում եւ պատասխանատվություն զգում: Կարեւոր է, որ ամեն մեկս, հեռու թե մոտիկ, մեր սրտում զգանք հայոց պետականությունը, մտածենք նրա մասին, հանուն նրա անենք ամեն ինչ եւ հարգենք մեր երկիրը: Մենք պետք է հավատանք սեփական ուժերին եւ լավատեսությամբ նայենք ապագային:
Սիրելի՛ հայրենակիցներ,
ձեր ամեն մի հայրենանվեր ջանքն առանց բացառության աջակցություն է ավելի ուժեղ եւ ավելի կատարյալ պետություն կերտելու գործին: Մենք ի զորու ենք եւ կարող ենք դա անել գլուխներս բարձր, երկրի հանդեպ հավատով եւ սիրով:
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»: