Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունը հոգեվարքի մեջ է․ արդեն մի քանի օր է՝ Հայաստանում երկիշխանություն է․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Մայիսի 9-ի առիթով «Հաղթանակ» զբոսայգի այցի ժամանակ։
«Ոստիկանական վահանների հետեւում որքա՞ն կարող են ծվարել Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը։ Այն Փաշինյանը, որ պոպուլիզմով, թավշով եկավ իշխանության, այդքան համարձակություն ունենար գեթ մեկ վայրկյան անցնել փողոցով։ Նրանք այսօր մերժված են հայ ժողովրդի կողմից։ ՀՅԴ-ն «Դիմադրություն» շարժման առաջամարտիկներից մեկն է, կուսակցություն, որն իր նվիրումը պետականությանը ապացուցելու կարիք չունի, որ նվիրյալներն ազատագրել են Շուշին ու միշտ եղել պետականության կողքին։ Հոգեվարք ապրող իշխանությունը գիտակցում է իր օրերի վերջնահաշվարկը, եւ նրա ամբողջ հենարանը մնացել են միայն բռնությունն ու ուժային կառույցները»,- ասաց նա։
Անդրադառնալով իրավապահամ մարմինների կողմից ՀՅԴ հայաստանյան գրասենյակների խուզարկությանը եւ քրեական գործերի հարուցմանը՝ Գալստանն ասաց, որ իշխանությունների գործելաոճը անակնկալ չէր իր համար։
«Այնպես չէ, որ մենք չէինք սպասում այդ հարձակմանը։ Քաղաքական ահաբեկչության զինանոցը, որին դիմել է Փաշինյանը, այնքան էլ մեզ համար անսպասելի չէր: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շեշտել, որ Դաշնակցությանը եւ «Դիմադրություն» շարժմանը հնարավոր չէ վախեցնել։ «Հայկական ժամանակը» հոդված է տպագրել, թե Դաշնակցության կառույցը 2021թ․ ընտրություններին ընտրակաշառքով է զբաղվել։ Դուք ո՞վ եք, որ երկիրը խուժանապետություն եք դարձրել․ Հայաստանում կա օրենք, Սահմանադրություն, եւ դուք իրավունք չունեք խախտելու անմեղության կանխավարկածը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում