Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը գրել է. «Երևան-Շիրակ մայրուղու վրա հավաքված անհայտ կորած մեր զինվորների հարազատների հետ մենք զրուցում էինք և խնդիրը արդեն հարթվել էր, բայց մի քանի սադրիչ (ըստ իմ տեղեկությունների՝ Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ) հրահրեցին հրմշտոց: Գերիների հարզատներով պաշտպանվել ու ազգը բաժանել՝ սա է քո ձեռագիրը»:
Հիշեցնենք, որ դեպի Գյումրի տանող ճանապարհին դեռևս իրավիճակը լարված էր: Իշխանությունները սադրիչ խմբեր էին տեղում կենտրոնացրել, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները հասնեն Գյումրի: Իշխանությունները նաև իրենց սատարող որոշ լրատվամիջոցներ էին գործուղել դեպքի վայր: Ժամը 12:25-ի դրությամբ ընդդիմադիրները փորձում էին ճանապարհը բացել, սակայն իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ խմբերը ճանապարհատրանսպորտային բետոնյա նշանները քարշ տալով՝ փակում էին ճանապարհի երթևեկելի հատվածը, իրենց հետ բերված ձվերով հարվածում էին ավտոերթի մասնակիցներին: Տասնյակ ոստիկաններ, կարմիր բերետավորներ էին բերվել դեպքի վայր:
Սադրիչ խմբերը պոկում էին համաժողովրդական ավտոերթի մասնակից ավտոմեքենաների վրա փակցված դրոշները, քարեր էին նետում մասնակիցների, ավտոմեքենաների ուղղությամբ, հայհոյանքներ տեղում: Ընդդիմադիրները վանկարկում էին՝ «Առանց թուրքի Հայաստա՛ն», «Նիկոլ, դավաճա՛ն», «Թուրքի կոշիկ լպստողնե՛ր…»: Սադրիչների խոսակցություններից պարզ է դարձել, որ Գյումրիում ևս բախումներ և նոր սադրանքներ է նախապատրաստել իշխանությունը: