|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Դիմադրություն» շարժման հայրենադարձ մասնակից Կարապետ Հայրապետյանին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելիս կոտրել են ուսը: Այդուհանդերձ, նրան անմիջապես չեն տեղափոխել բուժզննման, փոխարենը երկու ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչից հետո միայն տեղափոխել են շտապ օգնության հիվանդանոց ու ցուցաբերել բժշկական օգնություն:
Հայտնենք, որ Կարապետ Հայրապետյանը լիբանանահայ հայրենադարձ է, ՀՅԴ անդամ, մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Կարապետ Հայրապետյանը 44-օրյա գոյապայքարի օրերին, մարտնչելով ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում, վիրավորվել է Վարնկաթաղի բարձունքի պաշտպանության ժամանակ:
Ստորև ներկայացնում ենք Կարապետ Հայրապետյանի բժշկական հետազոտության արձանագրությունը: