կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 17:08
Հասարակություն

Վարնկաթաղի հերոսների գործը շարունակվելու է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Վարնկաթաղի հերոսների գործը շարունակվելու է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

44-օրյա պատերազմի սանձազերծման լուրը ստանալուն պես ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության վաշտերը մեկը մյուսի հետևից մեկնեցին Արցախ և մարտական առաջադրանք ստացան՝ պաշտպանել նրա հյուսիսային սահմանների համապատասխան հատվածները:

Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղ գյուղին հարող՝ ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը և դրանով իսկ հյուսիսային պաշտպանական գոտում ճեղքում առաջացնելը թշնամու համար կարևորագույն նշանակություն ուներ: ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության վաշտերի ազատամարտիկներին բախտ էր վիճակվել իրենց վրա վերցնել Վարնկաթաղի գրավման առաջին հուժկու հարվածները: Ռազմավարական նշանակության բարձունքի պաշպանության, իսկ այնուհետև՝ դեպի բարձունք ծավալված թշնամու ուղղությամբ ձեռնարկված հակագրոհի ծանր և անհավասար մարտերում նահատակվեցին՝ 

  • Մհեր Հարությունյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար)
  • Դանիել Թովմասյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Արշակ Մելիքյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Նարեկ Սահակյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Քրիստափոր Արթինը  (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Գևորգ Հաճյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Աբրահամ Բարնջյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Վիգեն Մուրադյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Տավրոս Աբրահամյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Մանուկ Մարգարյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Հովհաննես Պետրոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Երվանդ Թադևոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Մանուկ Թորոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Գոռ Սարգսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Արման Խաչատրյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Կարեն Բադալյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Ալբերտ Խառատյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Արայիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Սուրեն Հովսեփյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Ալիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Սուրեն Վանցյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Արկադի Իսրայելյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Տիգրան Ասատրյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ)
  • Արկադի Միսկարյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ):

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նահատակ 24 հայորդիներից Մհեր Հարությունյանը  պարգևատրվեց Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Քրիստափոր Արթինը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացյալ 22-ը՝ Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:

Վարնկաթաղի հերոսական դիմադրության շնորհիվ թշնամին չկարողացավ ճեղքել Արցախի հյուսիսային պաշտպանական շրջագիծը և ծավալվել մի շարք ուղղություններով: Վարնկաթաղի՝ ռազմավարական նշանակության բարձունքն այսօր Արցախի պաշտպանության անփոխարինելի պատվարներից է, միևնույն ժամանակ անփոխարինելի հենարան՝ Մարտակերտի շրջանի օկուպացված հատվածների ազատագրման համար:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, վերստին խոնարհվելով Վարնկաթաղում նահատակված հայորդիների պայծառ հիշատակի առջև, իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Վարնկաթաղի հերոսների գործը շարունակվելու է:

Փա՛ռք Հայրենիքի զինվորներին:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

06.10.2021 թ.

No description available.