Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: Գործով ամբաստանյալ Արեգ Պողոսյանը, որի շահերը պետք է պաշտպաներ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, հրաժարվեց պաշտպանից` նշելով, որ եթե մեկ այլ պաշտպան ներգրավեն, միևնույն է, հրաժարվելու է: Շանթ Հարությունյանն էլ առաջարկեց բոլորին` հրաժարվել պաշտպաններից և թողնել միայն երկուսին` Շահեն Հարությունյանի և Միսակ Մարտոիև շահերը պաշտպանելու համար: «Փաստաբանները չեն կարող օգնել, սա քաղաքական պրոցես է»,-ասաց նա: Նա նաև հայտարարեց, որ ցավակցում է Սմբատ Այվազյանի հարազատներին, նաեւ, որ թեեւ ինքը մեկ տարի է, ինչ բանտում, է, սակայն դրանք իր համար ուրախ օրեր են եղել:
Այսօր քննարկվեց նաև այս գործով արտագնա նիստեր անցկացնելու հարցը, քանի որ Կենտրոնի դատարանի դահիճը փոքր է: Մեղադրանքը պաշտպանում է երկու դատախազ: Որոշվեց, որ նիստերը կանցկացվեն ամեն չորեքշաբթի և ուրբաթ: Քանի որ այս նիստին չէին ներկայացել մի քանի պաշտպաններ, որոշվեց դատական նիստը հետաձգել, և նորը նշանակել հունիսի 25-ին: Ի դեպ, դատական նիստերի դահլիճում, որը կիսով չափ դատարկ էր, ներկա էր նաև «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: