կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-01 19:23
Հասարակություն

Քաղաքային իշխանությունն իրազեկված է մինչեւ մայիսի 27-ը ներառյալ Երևանում անցկացվող երթերի և հավաքների մասին

Քաղաքային իշխանությունն իրազեկված է մինչեւ մայիսի 27-ը ներառյալ Երևանում անցկացվող երթերի և հավաքների մասին

Երևանի քաղաքապետարանն իրազեկվել է մինչև մայիսի 27-ը ներառյալ Երևանի տարբեր փողոցներում անցկացվելիք հավաքների, երթերի մասին։ Իրազեկման մեջ նշված են երթուղիները։

Այսինքն՝ այս օրերին Երեւանում տեղի ունեցող համաժողովրդական շարժման բոլոր հավաքները օրինական են եւ իշխանությունները դրանց խոչընդոտելու որեւէ իրավունք չունեն։

Ուշագրավ է այն, որ կոնկրետ օրերի վերաբերյալ քաղաքապետարանի իրազեկվածությունը փաստող հաղորդագրություններում վրանների տեղադրումը մերժվել է։ Մասնավորապես մերժվել է ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ս.թ. մայիսի 4-ին և 5-ին Մատենադարանին հարող տարածքում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը՝ առանց որեւէ հիմնավորման

Ազատության հրապարակում ևս առայսօր չի թույլատրվել վրանների տեղադրումը, սակայն այս պահին Ֆրանսիայի հրապարակում արդեն կան տեղադրված առաջին վրանները։ Ընդդիմադիր գործիչները հայտարարել են, որ այսուհետ գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում։