|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչեւ մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արմենիա» ավիաընկերությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ուշադրություն
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչեւ մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը։
Հարգելի ուղեւորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը։
Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղեւորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում եւ ենթակա է օգտագործման մինչեւ 2020 թվականի դեպտեմբերի 31-ը»։