Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմության այսօրվա հանրահավաքին ընդառաջ՝ Սյունիքում և Գեղարքունիքում ոստիկանական անցակետեր են տեղադրվել, որոնք ստուգում են քաղաքացիների մուտքն ու ելքը:Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Տեղեկություններ կան, որ երեկվանից ,առնվազն Սյունիքում և Գեղարքունիքում, տեղադրվել են անցակետեր, վախեցնելով և անհարկի զննումներ իրականացնելով, փորձում են կասեցնել ինքնաբուխ, իրենց ընտանիքներով, ընկերներով եկող քաղաքացիների մասնակցությունը այսօրվա հանրահավաքին, ընդ որում՝ խոսքը գնում է մարդատար փոքր մեքենաների մասին»,-մեզ հետ զրույցում պատմեց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով.
«Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Փաշինյանը սարսափած է ընթացող և մոտ ապագայում հաջողությամբ պսակվելիք գործողություններից, և բոլոր ապօրինի միջոցները կիրառում է՝ իր իշխանությունը պահելու համար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ երեկվանից Ոստիկանությունը, ՔՊ-ական պատգամավորները «ահազանգում են», թե այսօրվա հանրահավաքին բախումներ են լինելու և հանրությանը հանդարտության կոչ են անում:
Հայկ Մամիջանյանը ընդգծեց, որ ինչպես իրենց բոլոր գործողությունները, այսօրվա հանրահավաքը ևս խաղաղ բնույթ է կրելու. «Սա հերթական սուտն է: Այս օրերին իրականացվող խաղաղ անհնազանդության գործողությունների ընթացքում, բացառությամբ իշխանության կողմից ուղարկված սադրիչների մի քանի դեպքերի, հանրության կողմից մենք դժգոհություններ չենք լսել : Եթե այդ պատգամավորներն են բախումները հրահրելու, ապա ամեն ինչ հասկանալի է: Մենք այս հանրահավաքին մասնակցելու ենք ընտանիքներով, իրենք չգիտեմ ոնց, բայց մենք հայ մարդիկ ենք և մեր ընտանիքներին վտանգավոր տեղեր չենք տանի մենք բացառապես խաղաղ բնույթ կրող հանրահավաք են անելու»,-ասաց Հայկ Մամիջանյանը:
Աղբյուրը՝ Փաստինֆո