կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-17 10:47
Քաղաքական

Փաստորեն, Սյունիքում ընթացող 5-օրյա «բանակցություններն» ամփոփվեցին Հայաստանի հերթական խայտառակ պարտությամբ․ Անի Գասպարյան

Փաստորեն, Սյունիքում ընթացող 5-օրյա «բանակցություններն» ամփոփվեցին Հայաստանի հերթական խայտառակ պարտությամբ․ Անի Գասպարյան

Անի Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ

Փաստորեն Սյունիքում ընթացող 5-օրյա «բանակցություններն» ամփոփվեցին Հայաստանի հերթական խայտառակ պարտությամբ։

Արձանագրենք փաստերը․

1․ Մայիսի 12-ին թշնամին ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք։

2․ Հայկական կողմից որևէ դիմադրություն չի լինում, քանի որ ՀՀ տարածքն անպաշտպան է։

3․ Հինգ օրվա ընթացքում ՀՀ իշխանություններն էդպես էլ չեն կարողանում հետ շպրտել թշնամուն, ոչնչացնել կամ գերեվարել, ինչը պարտավոր էին անել։

4․ Զինված ուժերում որևէ մեկն այս ամենի համար պատասխանատվության չի ենթարկվում։

5․ Դրսից մարդ են բերում, որ իրենց չարածի տակից կարողանա մի ձևով դուրս գալ։

6․ Արդյունքում թշնամին ոչ միայն մնում է ՀՀ տարածքում, դեռ մի բան էլ ամրապնդվում է դիրքերով՝ լեգիտիմացնելով իր ներխուժումը։

Հայաստանի կապիտուլյացիան շարունակվում է։ Նիկոլի իշխանությունը՝ նույնպես․․․

Հ․Գ․ Չզարմանաք, եթե նիկոլի քարոզչամեքենան սա ներկայացնի իբրև մեծ ձեռքբերում»։