Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմ բերել են այս իշխանությունները, ընդդիմությունը պատերազմ չի բերելու, ընդհակառակը` ընդդիմության հաղթանակի դեպքում, ես վստահ եմ պատերազմ չի լինելու, լինելու է կայունություն, խաղաղություն, Հայաստանն ու Արցախը վերականգնելու են իրենց դիրքերը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանը իր հայտնի ելույթից հետո փոխել է հռետորաբանությունը, Վանեցյանն ասաց, որ Փաշինյանը գիտակցել է, որ չի կարող միանձնյա գնալ միակողմանի զիջումների:
«Ադրբեջանը առաջարկել է 5 կետ խաղաղության օրակարգի համար, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ասել են, որ համաձայն են, բայց ում են հարցրել: Եւ տեսնելով, որ արդեն կա ժողովրդի այն ալիքը, որ համաձայն չէ այդ գործընթացի հետ փորձում են մոլորեցնելեւ ժողովրդին խաբել»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԱԾ այսօր տարածած հաղորդագրությանը, Վանեցյանն ասաց, որ ինքը հույս ունի, որ ԱԱԾ-ն լուրջ է վերաբերում այսիօր ստեղված իրավիճակին եւ կգործի օրինաչափ, հավասարաչափ բոլոր կողմերի նկատմամբ:
«Գիտեմ ինչ է տեղի ունեցել մինչեւ ԱԱԾ այս հայտարարությունը եւ իշխանություններին կուզեմ ասել, որ ճիշտ եք արել, որ անհանգստացել եք, ճիշտ եք անում, որ մտահոգվել եք, ժողովուրդը խաղաղ անհնազանդության ակցիաներով շատ կարճ ժամանակում հասնելու է իշխանափոխության, բայց եթե լինեն սադրանքներ, բոլորը պատասխան են տալու»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ վաղը 16:00-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք: