կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 15:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ամեն քայլափոխը մահ ու արյուն է․ ՀՅԴ ՀԵՄ-ի ակցիան

Դաշնակցական պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Թադևոս Ավետիսյանը Կառավարության շենքի առջև կարմիր ներկ են թափել և ձեռքերը «արնոտել» այդ ներկում՝ ի նշան կառավարության գործողությունների՝ հայտնում է Yerkir.am-ը։

Երբ Թադևոս Ավետիսյանը փորձեց ձեռքերով կարմիր ներկը դաջել կառավարության դիմացի մայթին, ոստիկանները բռնի ուժով հեռացրին նրան այդ հատվածից։ Ապա պատգամավորին ուժով նստեցրին ոստիկանական մեքենան։ Ավելի ուշ նրան բաց թողեցին։

«Նիկո՛լ, մարդասպան» , «Նիկո՛լ, հայասպան»,-վանկարկեցին ցուցարարները։

Քրիստինե Վարդանյանը նշեց, որ սպանված հղի կինը մեզանից յուրաքանչյուրի անդամը պիտի լիներ և այդ թափված արյունը մերն է՝ ուրիշինը չէ, 2 վայրկյան շուտ հասնելու համար 2 մարդու կյանք են խլել։

Մանրամասն՝ տեսանյութում․