կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 21:17
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիտեի՝ տղես զոհվել ա երկրի համար, այսօր վարչապետն ասում ա՝ անիմաստ գնաց․ զոհվածի ծնողներ

Զոհված զինծառայողների ծնողները, որոնք Ազատության հրապարակում միացել են պայքարին, Yerkir.am-ի հետ հարցազրույցում անդրադարձան վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ կարող էր պատերազմը կանգնեցնել և կունենայինք նույն պատկերը՝ առանց զոհերի, բայց ինքը չի կանգնեցրել։

«Հիմա մենք պիտի լինեինք Եռաբլուրում մեր երեխեքի կողքին, բայց այդ խոսքերից հետո հայտնվել ենք ստեղ ու թող այս ժողովուրդը լսի, սթափվի, հասկանա, թե այդ մարդը ամբիոնից ի՞նչ ա ասում՝ կարայի՝ չեմ արել, ո՞նց թե՞ կարայի՝ չեմ արել։ Այսինքն ի՞նչ՝ այդ երեխեքը ավելո՞րդ էին»,-ասաց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող ասաց, որ նոյեմբերի 9-ի Հայտարարությունից հետո իրենք շատ ծանր վիճակում էին, այդ պատճառով չկարողացան բողոքի ձայն բարձրացնել։

«Էն ժամանակ ես գիտեի՝ տղես զոհվել ա երկրի համար, այսօր վարչապետն ասում ա՝ անիմաստ գնաց, կարար պատերազմ չլիներ»,-ասաց մեկ այլ ծնող։

Նրանք նշեցին, որ ամենաթանկն են տվել այս երկրի համար ու այս երկիրը քանդվում է։

Ծնողները հայտարարեցին, որ իրենց երեխաների արյունը դեռ չի չորացել Արցախում, այս պայմաններում ադրբեջանցիների ու թուրքերի հետ բարեկամության մասին խոսք լինել չի կարող։

Մանրամասն՝ տեսանյութում․