Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանական քաոս է․․․
Հայաստանի համար գլխավոր վտանգը իշխանությունը զավթած ապազգային բանդան է։
Ժամանակն է պատասխանել առանցքային հարցին՝ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում վերջին չորս տարիների ընթացքում։ Ո՞վ է փաշինյանը, ինչո՞ւ է այդ մարդը, որ զբաղեցնում Է Հայաստանի վարչապետի պաշտոնը, իր քաղաքականությամբ ոչնչացնում սեփական հայրենիքը, ընդ որում, ինչպես դա արդեն պարզ է, ոչնչացնում է գիտակցաբար։
Պատասխանը շատ ավելի պարզ է, քան կարելի էր ակնկալել: Փաստն այն է, որ փաշինյանն անամոթ է և դավաճան։
Եվ հիմա ժամանակն է նրանից հարցնել՝ լա՞վ եք, պարո՛ն փաշինյան․․․
- կոռուպցիան ծաղկում է պետությունում,
-պաշտոնյաների, ոստիկանների, դատախազների, դատավորների կամայականություններ,
-ի՞նչ արդյունքների է հասել երկիրը տնտեսության մեջ, ի՞նչ մրցունակ ձեռնարկություններ են կառուցվել,
- նախաձեռնված բոլոր բարեփոխումները ձախողվել են,
- Հայաստանն օտար դարձրեց իր քաղաքացիների համար,
- ինչո՞ւ երկրում չկա ժողովրդավարություն,
- աղքատացրել է հազարավոր մարդկանց, հատկապես՝ թոշակառուների ավագ սերնդին։
Իհարկե, ո՛չ փաշինյանը և ո՛չ էլ նրա շրջապատը, ըստ էության, չեն պատասխանում այդ հարցերին։
Բոլոր բարեփոխումները ձախողվել են, միայն կույրերը չեն տեսնում դա։ Պատճառը մեկն է՝ ցանկացած բարեփոխում փաշինյանն ու նրա շրջապատն անում են ոչ թե բարեփոխելու, այլ ժողովրդին թալանելու նպատակով։ Բանաձեւը պարզ է՝ բյուջեի փողերը հոսում են իշխանության մեջ գտնվող հանցագործների գրպանը՝ վարչապետի գլխավորությամբ։
Հայաստանի թշնամիներն աջակցում են հայրենիքի դավաճաններին, այնտեղից են փող ստանում։ Չէ՞ որ եթե դու իսկապես ուզում ես քո երկիրը փոխել դեպի լավը, ապա կներկայացնես բարեփոխումների կոնկրետ ծրագիր, նախագծեր, տնտեսական մոդել, քաղաքական ծրագիր և այլն։ Այլ ոչ թե դատարկ կարգախոսներ․․․ Եվ սա, ըստ էության, դավաճանության ցուցանիշ է՝ փող և պոպուլիզմ։
Փաշինյանի հենարանը շարունակում են մնալ չինովնիկները, որոնք ճաշակեցին սեփական Հայրենիքի ազատ խժռման հմայքը ՝ ցինիկի լուռ հավանության ներքո, ինչպես նաև՝ ՔՊ-ական խմբավորումը, որը մեծ ախորժակով պետական ունեցվածքի հերթական թալանն է կատարում։
Իրավիճակը Հայաստանում աննախադեպ վտանգավոր է երկրի ապագայի համար։
Ազատությունը երբեք անվճար չի տրվել, և յուրաքանչյուր հերոսի դեմ միշտ եղել է երկու դավաճան: Հիմա հազարավոր հերոսներ կան, իսկ դավաճաններն էլ պակաս չեն։
Այդ պատճառով Հայաստանին տիրացած դավադիր խմբակի վերջը պետք է տալ ազգային դիմադրության ճանապարհով։
Այսպիսի ժամանակներ են․․․
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ