կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 15:23
Քաղաքական

Փաշինյանը դավաճանել է իր հայտարարած ժողովրդավարությանն ու համերաշխությանը. Մենուա Սողոմոնյան

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու կարևորագույն հիմքն այն է, որ նա չի կատարել իր նախընտրական խոստումները, այդ թվում 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների․ Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «5165 շարժման» խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Ամենակարևոր հանգամանքը՝ իր նախընտրական ծրագրում նա գրել է, որ ՀՀ-ն երաշխավորելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ  բոլորս լսեցինք, որ օրեր առաջ նա ասաց, թե Արցախի կարգավիճակի հարցում Հայաստանը պետք է նշաձող իջեցնի, և նրա մերձավորներն ասացին, թե Արցախի ժողովուրդն Ադրբեջանի կազմում ապագա ունի: Փաշինյանը դավաճանել է իր հայտարարած հեղափոխության արժեքներին, նա դավաճանել է իր հայտարարած ժողովրդավարությանը, համերաշխությանը, անվտանգությանը, սիրուն և մնացած բոլոր արժեքներին ու սկզբունքներին, որ հայտարարել էր, որին մեր բազմահազար հայրենակիցներ հետևել են, և ինչի արդյունքում նա եկել է իշխանության»,- ասաց նա:

Ավելին՝ տեսանյութով: