|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիան դեռևս դիտարկում է Եվրամիությանն անդամակցելու իր ռազմավարական նպատակը և ակնկալում կոնկրետ քայլեր ԵՄ-ին իր լիիրավ անդամակցության համար։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր երկրների դեսպանների հետ իֆթարի ժամանակ:
«Վերջին իրադարձություններն, Ուկրաինայի համատեքստում, հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ: Պատերազմի բացասական հետևանքները համաշխարհային մասշտաբով ցույց են տվել Թուրքիայի ռազմավարական նշանակությունը ԵՄ-ի համար, հատկապես՝ անվտանգության և էներգետիկայի ոլորտում։ Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն կոնկրետ և բովանդակալից քայլեր կձեռնարկի՝ հիմնված մեր լիիրավ անդամակցության հեռանկարի վրա»,- ընդգծել է նա: