Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ստեփանակերտում հորդառատ անձրեւ է տեղացել, որի հետեւանքով առաջացած սելավը դարձյալ լցվել է որոշ շենքերի նկուղները, որոնք այդ նույն ճակատագրին էին արժանացել նաեւ մի քանի օր առաջ։
ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում մեզ տեղակացրին, որ մայիսի 21-24-ը հանրապետության տարածքում տեղացած հորդառատ անձրեւները եւ կարկուտը մեծ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը. Հադրութի շրջանի Դրախտիկ, Խծաբերդ, Տումի, Մեծ Թաղեր, Տող, Մարտակերտի շրջանի Վանք, Շահմասուր, Ծմակահող, Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ, Ասկերանի շրջանի Իվանյան, Նորագյուղ, Հովսեփավան, Լուսաձոր, Դահրավ, Աստղաշեն, Խնձրիստան, Պատարա համայնքներում կարկտահարությունից տուժել են բանջարաբոստանային կուլտուրաներն ու հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները։
Իսկ Ստեփանակերտում տեղացած հորդառատ անձրևների հետեւանքով մի շարք շենքերի եւ տների նկուղներ լցվել են ջրով (Ադմիրալ Իսակովի 1, Տիգրան Մեծի 13ա, Մխիթար Գոշի 10ա եւ այլն):