|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ուկրաինացի հայտնի գիտնական, ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը:
«Ես վաղուց էի սպասում ուկրաինական քաղաքական ուժերի այդ քայլին, որը կարտացոլեր մեր հստակ դիրքորոշումը Հայկական հարցի վերաբերյալ»,- Analitika.at.ua-ին ասել է Պոպովիչը:
Ըստ նրա` Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում է, զանգվածային բռնությունների ենթարկված ժողովրդին ցավակցելը, այլ նաեւ մարդկության պարտքը իր անցյալի նկատմամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Գերագույն ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ, որի հեղինակները Գերագույն ռադայի պատգամավորներ Վիլեն Շատվորյանը եւ Արսեն Ավակովն են: