կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-15 08:27
Առանց Կատեգորիա

Երեք մեքենայից մեկը հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ «Հրապարակ»

Երեք մեքենայից մեկը հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրվեց, որ ԱԺ աշխատակազմը 3 հատ նոր Toyota RAV4 մակնիշի մեքենա է որոշել ձեռք բերել, որոնք պետք է ուղեկցեն ԱԺ նախագահի մեքենային: Սակայն ԱԺ նախագահի մեքենային ընդամենը 2 ավտոմեքենա է ուղեկցում, երրորդ RAV4-ը, պարզվեց, հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ նա այս պահին «յոլա է գնում» ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գեւորգյանին հատկացված Toyota Camry-ով, որը եւս հնամաշ է։ Գեւորգյանը, ինչպես նաեւ Վահե Հակոբյանն ու Սեյրան Օհանյանը, հրաժարվել են իրենց հատկացված մեքենաներից` երթեւեկում են անձնական մեքենաներով։

Մեզ ասացին, որ ԱԺ գարաժում առկա մեքենաները հիմնականում մաշված են, կարիք կա նորերը գնելու, բայց ամեն անգամ աղմուկ է բարձրանում, ուստի խուսափում են գնում անելուց։ ԱԺ աշխատակազմի ղեկավարին մինչեւ վերջերս սպասարկում էր սպիտակ Nissan Patrol ամենագնացը, որը համեմատաբար լավ վիճակում էր, բայց Արարատ Միրզոյանը, տեղափոխվելով ԱԳՆ, խնդրել է ՊՊԾ-ին, որ այդ մեքենան փոխանցեն ԱԳՆ-ին, եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարը մնացել է առաց մեքենայի:

Սակայն 3 հատ RAV4-երի գնման գործարքն առաջիկայում դժվար թե իրականանա, քանզի «Տոյոտա Երեւան» ընկերության ավտոսրահում մեքենա չկա` ներկրումները ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դադարել են, եւ հայտնի չէ, թե երբ կբերեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում