Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2014թ. առողջապահության ոլորտում 28 հազար դրամ են կազմելու մեկ անձին բաժին ընկնող ծախսերը։ Այս մասին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նիստում 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը։
Նա նշեց, որ առողջապահության նախարարության բյուջեով ապահովագրության սոցփաթեթները հատկացվելու են միայն զինծառայողներին՝ 56 մլն դրամ, մյուս պետաշխատողների ապահովագրավճարները ընդգրկված են լինելու սոցապ նախարարության բյուջեում։ «Իհարկե, առողջապահության ոլորտը գերակա է պետության համար, բայց ոլորտին տրվող գումարները ցանկալիից կրկնակի քիչ են։ Առողջապահությանը պետք է հնարավորինս շատ գումարներ հատկացնել, բայց ֆինանսական միջոցները սահմանափակ են»,- նշեց Պավել Սաֆարյանը:
Նրա խոսքով` առողջապահության բնագավառում աշխատավարձի հավելումներ կարող են լինել միայն լեռնային շրջանների բուժաշխատողների համար։
Հիշեցնենք, որ 2014թ. պետբյուջեով առողջապահության ոլորտին հատկացվելու է 80 մլրդ 695 մլն դրամ, ինչը շուրջ 8 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա հատկացումներից։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նաև նշեց, որ մինչև ընթացիկ տարվա վերջը կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը: