|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական բանակը հարվածներ կհասցնի որոշումների կայացման կենտրոններին, այդ թվում՝ Կիևում, եթե ուկրաինական բանակը շարունակի հարվածներ հասցնել և դիվերսիա կազմակերպել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Առայժմ ռուսական բանակը ձեռնպահ է մնացել դա անելուց. չորեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«Մենք տեսնում ենք ուկրաինական զորքերի դիվերսիաների և հարվածների փորձեր Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտներին։ Եթե նման դեպքերը շարունակվեն, ապա ՌԴ զինված ուժերը հարվածներ կհասցնեն որոշումների կայացման կենտրոններին, այդ թվում՝ Կիևում, որից ռուսական բանակն առայժմ ձեռնպահ է մնացել»,- ասել է Կոնաշենկովը։
Ռուսաստանցի զինվորականները հայտնել են, որ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել են հարյուրից ավելի ուկրաինական ուղղաթիռներ։ «Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 130 ինքնաթիռ, 103 ուղղաթիռ, 244 զենիթահրթիռային համակարգեր, 447 անօդաչու թռչող սարքեր»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ոչնչացվել է նաև 2173 տանկ և այլ զրահատեխնիկա, 243 բազմակի հրթիռահրետանային կայանքներ, 937 դաշտային հրանոթներ և ականանետներ, ինչպես նաև 2082 միավոր հատուկ ռազմական մեքենաներ։