|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում պայթյունի վտանգի մասին՝ պահանջելով դուրս բերել զորքերը Ղազախստանից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին նամակ է եկել՝ պայթյունի սպառնալիքով: Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել երկրների զորքերը Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ դեսպանատների տարածքները ստուգվել են, պայթյունավտանգ առրկաներ չեն հայտնաբերվել: