կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 18:12
Առանց Կատեգորիա

ԱՄՆ-ի հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ նվազում է

ԱՄՆ-ի հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ նվազում է

Ամերիկացի վերլուծաբանները և փորձագետները չէին կարող չնկատել պաշտոնական Բաքվի հակաարևմտյան հռետորաբանությունն ու հայտարարությունները և Վաշինգտոնի պատասխան քննադատությունը՝ կապված երկրում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների հետ:

 

«Ցավոք, Բաքվի ղեկավարությունն իրեն վիրավորված կողմ է համարում: Դրանով իշխանությունները ցույց են տալիս համաշխարհային իրադարձություններից իրենց մեկուսացված լինելը և եվրոպական ու ամերիկան առաջնահերթությունները, օրինակ` օրենքի գերակայությունը  չընկալելը»,- ասել է ամերկացի փորձագետ Ուեյն Մերին՝ Turan գործակալության խնդրանքով մեկնաբանելով Բաքվի և Վաշինգտոնի միջև առկա լարվածությունը:

 

«Բաքուն չի հասկանում, որ նման խնդիրները հնարավոր չէ շրջանցել: Դրանք ԱՄՆ-ի և Եվրոպայի արտաքին քաղաքականության հիմնարար հարցերն են... »,- նշել է փորձագետը:

 

Պատասխանելով հարցին` ինչպե՞ս կարող է նման լարվածությունը ազդել ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում առաջնահերթույունների վրա, Մերին ասել է, որ ԱՄՆ-ի համար ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ամբողջ Հարավային Կովկասի նշանակությունը նվազում է: