Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նավթային հսկա Shell-ը հաստատել է, որ իր ռուսական ակտիվների վաճառքից կկորցնի 4-5 միլիարդ դոլար, քանի որ ընկերությունը դուրս է գալիս Ռուսաստանից, հաղորդում է AP-ը:
«Shell-ը չի երկարաձգել ռուսական նավթի երկարաժամկետ պայմանագրերը եւ դա կանի միայն կառավարության ուղղակի պատվերով, սակայն օրենքով մենք պարտավոր ենք ընդունել հում նավթի առաքումները, որոնք ձեռք են բերվել նախքան ներխուժումը կնքված պայմանագրերով»,- ասել է ընկերությունը:
Ընկերությունը հավելել է, որ նավթի համաշխարհային շուկաների վիճակը մնում է «անկայուն»։
Ընկերությունն ավելի վաղ հայտարարել է, որ վաճառելու է հեղուկացված բնական գազի ռուսական գործարանի 27,5 տոկոս բաժնետոմսերը, Սիբիրում նավթահանքի նախագծի 50 տոկոսը եւ էներգետիկ համատեղ ձեռնարկությունը:
Ընկերությունը կդադարեցնի նաեւ իր մասնակցությունը Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը, որի շինարարությունը դադարեցրել էր Բեռլինը։