|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հին ժամանակներից մեզ հասել է մեկ ճշմարտություն՝ «եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։ Ամբողջ աշխարհը մտածում է այս կատեգորիաներով, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզվեց, նոր մտածող է եւ առաջարկում է նոր բանաձեւ՝ «ուզում ես խաղաղություն, պարտվիր պատերազմը»։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ պատերազմում պարտվելը չի կարող խաղաղություն ապահովել։ «Խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե դու՝ որպես պետություն, գոնե կարողանաս քեզ պաշտպանել։ Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը, Թուրքիան եւ մնացած բոլորը կօգտվեն ստեղծված իրավիճակից»,- ընդգծեց Աշոտյանը։