|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «ծանր վիրավորանքի» հոդվածով հրավիրվել է ոստիկանություն:
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Այս գրառման համար այսօր հրավիրվել էի Էրեբունու ոստիկանության բաժին՝ «վիրավորանքի» տխրահռչակ հոդվածով։
Եվրամիության դեսպանին հանկարծ չասեք, կարող է հանկարծ զարթնի ու մատ թափ տա Նիկոլի վրա»:
Նա տեղադրել է իր նախորդ գրառումներից մեկի սքրինշոթը, որտեղ գրել է. «Լսիր, այս սրիկա: Ես եմ քեզ ասում, որ դու հանձնել ես հողերը: Դու դավաճան ես, դու հողատու ես:
Դե արի, հլը փորձիր հետս մատ թափ տալով խոսես»: