կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 10:37
Իրավական

Հայաստանում քաղաքական հետապնդումները հասել են բարձրակետին․ Մանթաշյանի գործով բողոքի քննությունը հետաձգվել է

Հայաստանում քաղաքական հետապնդումները հասել են բարձրակետին․ Մանթաշյանի գործով բողոքի քննությունը հետաձգվել է
Նարեկ Մանթաշյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու դեմ բերված բողոքի քննությունը հետաձգվեց, որը պետք է տեղի ունենար այսօր ժամը 11։00-ին։ Պատճառը դատավոր Մնացական Հարությունյանի վերապատրաստումներն են։
 
Հիշեցնեմ, որ մոտ 10 օր առաջ էլ այս գործով ժամը 18։00-ին ծանուցվել եմ, որ ժամը 14։00-ին պետք է մասնակցեմ բողոքի քննությանը (ստացել էի թղթային ծանուցում, բայց այս տեսակ բողոքներով, որպես կանոն ծանուցվում ենք հեռախոսակապով)։ Հատկանշական է, որ վերապատրաստումներից հետո Մ․ Հարությունյանը լինելու է արձակուրդում մինչև ապրիլի 18-ը։ Վերաքննիչ բողոքը ներկայացվել է փետրվարի 10-ին, այսինքն բողոքը կարող է սկսել քննվել առնվազն 48 օր հետո (չեմ կարողանում մտաբերել նման աղաղակող խախտման երկրորդ դեպք)։ Սա պռոջհանգիրական արդարադատությունն է․ տեսնելով, որ գործը կառուցված է բանբասանքների վրա և հասկանալով, որ կալանքի տակ պահելը անհնարին է հիմնավորել` հետաձգում են դրա քննարկումը։ Վերաքննիչ վերանայումը 48 օր հետո անելը խայտառակություն է և իրավական ամենաթողություն։ Սա, ըստ էության, ապացույցն է այն իրողության, որ Հայաստանում քաղաքական հետապնդումները հասել են բարձրակետին, քանի որ այն վերածվել է քաղաքական պատանդառության։
 
Առողջություն և համբերություն քաղաքական պատանդ Նարեկ Մանթաշյանին։
 
Հ․Գ․ Պատասխան եք տալու․․․․
 
Ալեքսանդր Կոչուբաև
Նարեկ Մանթաշյանի փաստաբան