|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայ-ադրբեջանական «բանաձեւային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քանի հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակը ամրապնդում է իր դիրքերը, հայ-ադրբեջանական լոբիստական իսկական պատերազմ է ընթանում Կոնգրեսում` դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումբերի ֆոնին մի շարք բանաձեւեր են բերվում օրակարգ:
Այս պահին ունենք հետեւյալ վիճակը:
1. Մեր կողմից բերված` Ֆ. Փալլոնի բանաձեւն ընդունվել է (Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հրապարակայնություն) Ջ. Սփիերի բերած բանաձեւը կքվեարկվի մոտ օրերս (Արցախի ականազերծում):
3. Ադրբեջանցիների բերած 3 բանաձեւերից մեկը մերժվել է (Քոհենի բանաձեւը Արցախի օգնության արգելքի մասին), երկրորդը հեղինակի կողմից հանվել է շրջանառությունից (Քուելարի` անուղղակիորեն Արցախին նկատի առնվող բանաձեւ): Եվ 3-րդ ամենահակահայկական բանաձեւն ընդունվել եւ ուղարկվել է Սենատ:
Պետք է նշեմ հայ համայնքի բացառիկ ակտիվության մասին Կոնգրեսականներին զանգելու եւ ճնշում գործադրելու հարցում, որը արդյունք է տվել եւ լոբիստների բացառիկ կազմակերպչական տաղանդի մասին, որ այս օրերին հրաշալի կիրառվել է:
Ինչպես հասկանում եք, պատերազմը բոլոր ֆրոնտերով շարունակվում է: