|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին Քրեական վերաքննիչ դատարանում, Մնացական Հարությունյանի նախագահությամբ, դռնբաց դատական նիստում քննվելու է Նարեկ Մանթաշյանի գրավի մերժման դեմ պաշտպնների բերված վերաքննիչ բողոքը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք, որ Այլընտրանք ՀԿ համանախագահ, Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրվեց Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, մի խումբ այլ քաղաքացիների հետ հավաքվել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքի մոտ և մուտք գործել ներս:
Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը: Վերջինս մեղադրվում է նաև Կառավարության շենքից հափշտակություն (ՀՀ դրոշ) կատարելու համար: