կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-29 08:30
Առանց Կատեգորիա

Յուրայինները սկսել են ընդօրինակել Փաշինյանին. նստած էր թզբեհը ձեռքին. «Հրապարակ»

Յուրայինները սկսել են ընդօրինակել Փաշինյանին. նստած էր թզբեհը ձեռքին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ Թատրոնի համաշխարհային օրը, օպերային թատրոնում «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր։ Կառավարական օթյակում էին ԿԳՄՍ նախարարը, Երեւանի քաղաքապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով նստած էր թզբեհը ձեռքին։ Ամիսներ առաջ էլ Փաշինյանն էր ԱԺ գնացել թզբեհով, որը, փաստորեն, վարակիչ է եղել, եւ յուրայինները սկսել են ընդօրինակել նրան։

Առհասարակ՝ առաջին դեմքի օրինակը միշտ է վարակիչ եղել։ Նույնկերպ Տեր-Պետրոսյանի ժամանակ մարդիկ սկսեցին մուշտուկ օգտագործել, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ սկուտեր վարելը մոդայիկ դարձավ։ Էլ չենք խոսում առաջին դեմքի նման խոսելու, նրա բառապաշարն ընդօրինակելու փորձերի մասին։ Ուստի պետք չէ զարմանալ, որ հանրային խոսքի գռեհկաբանություններն ու հայհոյախոսությունն այսօր աղետալի չափերի են հասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում